«Պարոն Ծառուկյանը հանձնարարություն չի տվել». Վարդևան Գրիգորյան
«Չի եղել նման բան: Խմբակցությունում ընդհանրապես չի եղել: Պարոն Ծառուկյանը հանձնարարություն չի տվել, դրանք ուղղակի ասեկոսեներ են: Պարոն Ծառուկյանը միշտ քննարկման և կոլեգիալ որոշումներ կայացնելու կողմնակից է եղել»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ծառուկյան խմբակցության պատգամավոր Վարդևան Գրիգորյանը` հերքելով շրջանառվող լուրերը, որ Գագիկ Ծառուկյանը հրահանգել է իր թիմակիցներին «հարձակում գործել» 2018թ. բյուջեի քննարկումների ժամանակ:
Ըստ նրա` խմբակցությունը, ամեն դեպքում, չի կարող կողմ լինել հաջորդ տարվա բյուջեին. «Ո՞նց կարող ենք ավելի հակված լինել կողմ, եթե նման սոցիալական վիճակ է: Բյուջեում չի նախատեսվում սոցիալական վիճակի որևէ փոփոխություն: Այն վիճակում, որ այսօր մեր ժողովուրդն է, այս վիճակով չեմ կարծում, որ որոշակի բարելավում կլինի»: