
Վեդի քաղաքում ավտոմեքենան բախվել է ծառին. ուղևորը տեղում մահացել է

Հոկտեմբերի 21-ին, ժամը 02:25-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Վեդի քաղաքի օղակաձև շրջադարձի մոտ ավտոմոքենայից առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնություն:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Վեդի քաղաքի Արարատյան փողոցի օղակաձև շրջադարձի մոտ «ՎԱԶ-2121» մակնիշի 28 ՕՍ 967 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Կ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին, ինչի հետևանքով ուղևոր՝ 1992 թ. ծնված Ժ. Կ.-ը տեղում մահացել է:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ավտոմեքենայից դուրս բերել վարորդին և ուղևորի դին: