Բաժիններ՝

Ֆրանսիայի և ԱՄՆ-ի պաշտպանության նախարարները կքննարկեն Սիրիայի հակամարտության քաղաքական կարգավորումը

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորանս Փարլին և Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մետիսը կքննարկեն Սիրիայի հակամարտության քաղաքական կարգավորման հետ կապված հարցեր և այդ երկրում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարող կոալիցիայի ապագան: Նման հայտարարությամբ է հանդես եկել Ֆրանսիայի պաշտպանության նախարարը՝ ելույթ ունենալով ռազմավարական և ﬕջազգային հետազոտությունների վաշինգտոնյան կենտրոնում:

«Մենք լիովին համոզված ենք, որ այդ երկրում առկա հակամարտությունը քաղաքական կարգավորման կարիք ունի, ինչը դեռևս չկա: Հավանաբար, հենց սա կլինի իմ և գեներալ Ջեյմս Մետիսի հանդիպման քննարկման հիﬓական թեման, որովհետև ﬔնք պետք է ձևավորենք ընդհանուր տեսլական, թե ինչ կլինի հետագայում, ինչ ճակատագիր է ունենալու կոալիցիան»,- ասել է Փարլին:

Նա հավելել է, որ դեռևս հայտնի չէ, թե ապագայում ինչ է սպասվում Սիրիային:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031