Բաժիններ՝

ԱՄՆ-ում Cross Country գործողության շրջանակներում մարդկանց առևտրով զբաղվող 120 անձ է ձերբակալվել

Աﬔրիկայի Միացյալ Նահանգներում իրավապահ մարﬕնները 2006թ. ﬔկնարկած Cross Country գործողության շրջանակներում ձերբակալել են մարդկանց առևտրով զբաղվող 120 անձի և ստրկությունից փրկել 84 երեխայի: Այս մասին հայտնել է ԱՄն Հետախուզությունների Դաշնային բյուրոյի տնօրեն Քրիստոֆեր Ռեյը:

«Դաշնային բյուրոն ավելի կարևոր առաքելություն չունի, քան ﬔր երեխաների կյանքի, առողջության եւ ազատության պաշտպանությունը: Ցավոք, փրկված երեխաների և կալանավորված հանցագործների թվի հաﬔմատությունը ցույց է տալիս, որ ﬔնք այս աշխատանքը դեռևս պետք է շարունակենք ավելի լայն թափով»,- հավելել է նա:

Այս ընթացքում իրավապահ մարﬕններին հաջողվել է գտնել սեռական և այլ ստրկության վաճառված 6500 երեխաների: «Այս գործողությունը ոչ ﬕայն փողոցից մարդկանց առևտրով զբաղվողներին հավաքելն է, այլ համոզված լինելը, որ ﬔնք մշտապես օգնություն ենք հատկացնում երիտասարդներին, ովքեր դաժան վերաբերմունքի են արժանացել»,- ասել է ԱՄՆ ՀԴԲ տնօրենը:

Մարդկանց առևտրով զբաղվող հանցագործների աﬔնաերիտասարդ զոհը եղել է 3 ամսական: Իրավապահները ստրկության վաճառվելուց փրկել են 3 ամսական տղային և նրա 5-ամյա քրոջը: Պարզվել է, որ ընտանիքի բարեկամը մարդկանց առևտրով զբաղվողների հետ գործարք է կնքել՝ երեխաներին 600 դոլարի դիմաց վաճառելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս