«Zaletti». եգիպտացորենով պատրաստված իտալական թխվածքաբլիթ
Էներգետիկ արժեքը մեկ չափաբաժնում.
Կալորիականություն – 477 կկալ
Սպիտակուցներ – 8 գ
Ճարպեր – 17.3 գ
Ածխաջրեր – 73.7գ
Բաղադրիչներ
1. Ցորենի ալյուր – 3/4 բաժակ
2. «Պոլենտա» (եգիպտացորենի շիլա) – 3/4 բաժակ
3. Շաքարավազ – 1/4 բաժակ
4. Փխրեցուցուցիչ – 1 թ/գ
5. Աղ – 1 պտղունց
6. Ձվի դեղնուց – 3 հատ
7. Կարագ – 60 գ
8. Կիտրոն – 1 հատ
9. Չամիչ – 95 գ
Պատրաստման եղանակը
1. Թասի մեջ խառնել մաղած ալյուրը, պոլենտան, 1 կիտրոնի կեղևը, աղը և փխրեցուցիչը: Կենտրոնում փորվածք անել, լցնել հալեցրած կարագը և շաքարավազի հետ հարած ձվի դեղնուցները, ավելացնել ալկոհոլի մեջ թրջած և մանր կտրատած չամիչը և խմոր հունցել: Խմորին գնդի ձև տալ, հետո դարձնել երշիկի տեսքի, փաթաթել սննդային թաղանթով և 1 ժամ դնել սառնարանը:
2. Ազատել պնդացած երշիկը թաղանթից և կտրատել այն 1 սմ հաստության կլորների: Թխվածքաբլիթները շարել պերգամենտով պատած տապակին և 12 րոպե թխել 170 աստիճան տաքացրած ջեռոցում: Մատուցել սառը վիճակում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը