Բաժիններ՝

«Նապոլին» միակ եվրոպական թիմն է, որը 2017-18թթ. մրցաշրջանում միավորներ չի կորցրել

«Բարսելոնան» նույնպես կարող էր, բայց «Ատլետիկոն» դեմ էր:

«Նապոլին» մնաց միակ թիմը Եվրոպայի տարածքում, որը հաղթել է 2017-18թթ. մրցաշրջանի առաջնության բոլոր խաղերը:

Սերիա Ա-ի 8-րդ տուրում նեապոլիտանացիները հաղթեցին «Ռոմային» (1:0) և հավաքեցին 24 միավոր: Նրանց հետ կարող էր հարևանություն անել «Բարսելոնան», բայց վերջինս ոչ-ոքի խաղաց «Ատլետիկոյի» հետ (1:1) և կորցրեց առաջին միավորները ազգային մրցաշարում:

Միակ ակումբը, որը չի պարտվել «Նապոլիին» 2017-18թ. մրցաշրջանում, «Շախտյորն» է:

Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «հանքափորները» հաղթեցին իտալացիներին 2:1 հաշվով:

Սերիա Ա-ի 9-րդ տուրում «Նապոլին» կխաղա «Ինտերի» հետ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս