
«Երիտասարդ ֆուտբոլիստներին թվում է, որ թանկ հագուստը և 8 հատ դաջվածքը կդարձնեն իրենց աստղ»

«Ատլետիկոյի» պաշտպան Ֆիլիպե Լուիսը պատմել է երիտասարդ ֆուտբոլիստների պրոբլեմների մասին:
«Ես պահեր ունեի, երբ հավաքույթների էի մասնակցում և խմում էի ավելի շատ, քան պետք էր: Իմ բախտը բերեց, որ հայրս ինձ վերադարձրեց ճիշտ ճանապարհի վրա: Ես նայում եմ շուրջս և տեսնում եմ՝ ինչպես են մարդիկ ապրում, գիտեմ՝ ինչ է տեղի ունենում: Ես չեմ փոխի իմ աշխատանքը ոչ մի բանի հետ:
Ֆուտբոլիստների 80 տոկոսն ապրում է վակումի մեջ, հատկապես երիտասարդությունը: Նրանց թվում է, որ եթե փողոց դուրս գան թանկ պայուսակը ձեռքներին, 400 եվրոյանոց կոշիկներով և 8 հատ դաջվածք անեն, ապա միանգամից կդառնան աստղ և մարդիկ կհարգեն իրենց:
Նրանք բոլորովին մոռանում են իրական աշխարհի մասին»,- Լուիսին է մեջբերում Marca-ն:
Լուիսը հանդես է գալիս «Ատլետիկոյի» կազմում 2010 թվականից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը