
Կրիշտիանու Ռոնալդուն կոչ է արել երկրպագուներին դառնալ արյան պլազմայի դոնորներ

«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն լուսանկար է տեղադրել Ինստագրամի իր էջում և կոչ է արել բոլոր ցանկացողներին դառնալ արյան պլազմայի դոնորներ:
Լուսանկարում պորտուգալացին ձեռքում պահում է տոպրակ՝ սեփական պլազմայով: Կրիշը բացատրում է, թե ինչու է պետք վարվել այնպես, ինչպես ինքը:
«Մոտիվացիա: Ես գիտեմ, թե այս մեկ տոպրակ պլազման ինչպես կարող է օգնել մարդկանց, ովքեր ունեն դրա անհրաժեշտությունը: Կիսվեք ձեր պլազմայով լուսանկարներով և ոգեշնչեք մյուսներին դառնալ դոնոր»,- գրել է Ռոնալդուն:
Կրիշտիանու Ռոնալդուն մի քանի տարի օգնում է BeThe1Donor կազմակերպույթանը: Պորտուգալացին հայտարարել է, որ արյուն է հանձնում տարին 2 անգամ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը