Բաժիններ՝

«Ես կհեռանամ «Լիվերպուլից», երբ հասկանամ, որ մենք չենք հասնի հաջողության». Յուրգեն Կլոպ

Գերմանացին չի պատրաստվում տարիներով նստել առանց տիտղոսների: «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մտածում է ապագայի մասին:

«Այն պահին, երբ ես որոշեմ, որ չենք կարող հաջողակ լինել, ես կգնամ: Մի՞թե ես պետք է հասարակ դիտորդ լինեմ: Դա ոչ մի իմաստ չունի: Բոլոր թիմերը և մարզիչները տարբեր ձևով են հասնում իրենց հաղթանակներին և մենք նույնպես ունենք մեր ճանապարհը: Ինձ իդեալական մարզիչ չեմ համարում, բայց ես իդեալական սազում եմ այս ակումբին:

Հասկանում եմ, որ մարդիկ չեն ուզում սպասել, բայց մենք ի վիճակի չենք փոխել դա: Չեք ուզում սպասել, մի սպասեք: Եթե ինձ հեռացնեն հենց հիմա, ապա շուկայում չկան այդքան շատ մարզիչներ, ովքեր կարող են կատարել այս աշխատանքն ավելի լավ»,- Կլոպին է մեջբերում The Guardian-ը:

Յուրգեն Կլոպը գլխավորեց «Լիվերպուլը» 2015թ. հոկտեմբերին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս