Բաժիններ՝

«Հուսով եմ՝ կդառնամ ինչպես Լուչանո Սպալետին, բայց մազերով». Վինչենցո Մոնտելա

«Ռոսոներների» մարզիչը շատ է հարգում «Ինտերի» մարզչին:

Մոնտելան միլանյան դերբիի նախօրեին կիսվել է գործընկերջ մասին կարծիքով:

«Սպալետին գերազանց տակտիկ է, նա վերցրել է իր վրա մի թիմ այնպիսի ֆուտբոլիստներով, որոնք որոշել են ուղղվել հին սխալներից:

Ես հետևել եմ Սպալետիի աշխատանքին, նրա աճին երկար տարիների ընթացքում: Կարող եմ միայն հույս ունենալ, որ կզարգանամ և կդառնամ այնպիսին, ինչպիսին նա է, բայց ես կգերադասեի պահպանել մազերս:

Անարդար կլիներ պնդել, որ «Ինտերի» բախտը մինչև հիմա բերել է: Նրանք արժանի են իրենց միավորներին»,- Մոնտելային է մեջբերում Football Italia-ն:

«Ինտերի» և «Միլանի» միջև խաղը տեղի կունենա կիրակի՝ հոկտեմբերի 15-ին: «Ինտերը» 19 միավորով գրավում է 3-րդ տեղը Սերիա Ա-ում, «Միլանը» 12 միավորով 7-րդ տեղում է:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս