
Ռոջեր Ֆեդերերը և Ռաֆայել Նադալը կխաղարկեն տիտղոսը Շանհայում

Կիսաեզրափակչում շվեյցարարցին հաղթեց Խուան Մարտին դել Պոտրոյին: Հանդիպումը տևեց 1 ժամ, 59 րոպե: Ֆեդերերի հաշվին գրանցվեց 7 էյս և 3 իրացրած բրեյք-փոինթ 10-ից: Շվեյցարացին ցույց չտվեց ոչ մի կրկնակի սխալ: Հաշիվն անձնական հանդիպումներում դարձավ 14:6՝ հօգուտ Ֆեդերերի:
Եզրափակչում Ռոջերը կխաղա Ռաֆայել Նադալի հետ, ով հաղթեց Մարին Չիլիչին:
Նադալի համար Պեկինի մրցաշարի եզրափակիչը կդառնա 10-րդը մրցաշրջանում, Ֆեդերերը կպայքարի 6-րդ տիտղոսի համար:
Պատրաստեց Անի Գաբուզյանը