Ավարտին է մոտենում շախմատի Եվրոպայի պատանեկան Գրան Պրի մրցաշարի 2-րդ փուլը
Ջերմուկում ավարտին է մոտենում Եվրոպայի պատանեկան «Գրան Պրի» մրցաշարի 2-րդ փուլը, գրում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Երեկ կայացել է մրցաշարի 10-րդ տուրը: Տուրի 6 պարտիաներից հինգը ունեցել են հաղթական ավարտ:
Նախավերջին տուրի կենտրոնական պարտիայում Կիրիլ Շևչենկոն մրցել է 2-3-րդ հորիզոնականներում ընթացող Արամ Հակոբյանի հետ: Սևերով խաղացող Շևչենկոն 42 քայլում առավելության է հասել Հակոբյանի նկատմամբ և ամրապնդել դիրքերը առաջին հորիզոնականում:
Շանթ Սարգսյանը հաղթանակ է տոնել Արսենի Նեստերովի նկատմամբ: Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Լոբանովը ուժեղ է գտնվել Ստեֆան Պողոսյանից, Եվրոպայի պատանեկան «Գրան Պրի» մրցաշարի առաջին փուլի հաղթող Կիրիլ Շուբինը պարտության է մատնել Մամիկոն Ղարիբյանին, իսկ Նիկոլոզի Կաչարավան հաղթանակ է տոնել Թոր Ֆրեդրիկ Կաասենի նկատմամբ:
Տուրի միակ ոչ-ոքին գրանցվել է Պուլտինյավիչիուս Պաուլիուս-Վյաչեսլավ Զարուբիցկի պարտիայում:
Վերջին տուրից առաջ 9 միավորով աղյուսակը գլխավորում է Կիրիլ Շևչենկոն:
2-րդ հորիզոնականում ընթացող Շանթ Սարգսյանն իր ակտիվում ունի 8 միավոր, իսկ Արամ Հակոբյանը 7 միավորով եզրափակում է լավագույն եռյակը: