
Ֆուտբոլի ազգային ընտրանին Մունդիալ-2018-ի ընտրական փուլն ավարտեց ոչ-ոքիով

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմը 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլն ավարտեց ոչ-ոքի արդյունքով:
Ազգային ընտրանին մրցափուլն ավարտեց Ղազախստանի դեմ արտագնա խաղով: Առաջին կեսում երկու թիﬔրն էլ վտանգավոր էին գործում, սակայն Հայաստանի հավաքականն առաջինը բացեց խաղի հաշիվը: Խաղի 25-րդ րոպեին ստանալով Պիզելլին «խորքային» փոխանցումը ազգային թիﬕ ավագ Հենրիխ Մխիթարյանը բացեց խաղի հաշիվը: Երկրորդ կեսի 62-րդ րոպեին ղազախները վերականգնեցին հաշվի հավասարությունը՝ գոլն իր ակտիվում գրանցեց Տուրիսբեկը (1:1):
Այս ֆուտբոլի ազգային թիﬓ ավարտեց Մունդիալ-2018-ի ընտրական փուլը: Հայաստանի հավաքականը հավաքեց ﬕայն 7 ﬕավոր: