
«Բավարիան» դիտարկում է Դոնարումային և տեր Շտեգենին՝ որպես Նոյերին փոխարինողներ

Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն, «Բավարիան» դիտարկում է «Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարումային և «Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենին՝ որպես վնասվածք ստացած Մանուել Նոյերին փոխարինողներ:
Բացի այդ, գերմանական ակումբի հետաքրքրության շրջանակում է հայտնվել «Ատլետիկի» դարպասապահ Արիսա Բալագան:
«Բավարիան» մտադիր է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ գտնել Նոյերին փոխարինող: Ամենայն հավանականությամբ, Նոյերը չի կարող խաղալ մինչև մարտ:
Գերմանական ակումբի առաջնայնությունների ցուցակում առաջին տեղում տեր Շտեգենն է, հետո Դոնարուման և Արիսա Բալագան, ով հանդիսանում է առավել հնարավոր թեկնածուն «Բավարիա» տեղափոխվելու համար:
Պատրաստեց Անի Գաբուզյանը