
«Սաութհեմփթոնը» ցանկանում է վերադարձնել Թեո Ուոլքոտին

«Արսենալի» կիսապաշտպան Թեո Ուոլքոտը կարող է շարունակել կարիերան իր հարազատ ակումբում:
Մինչև Թեո Ուոլքոտի գործող պայմանագրի ավարտը «զինագործների» հետ մնացել է 18 ամիս, ընդ որում, «Արսենալը» դեմ չէ վաճառել ֆուտբոլիստին, քանի դեռ նրա համար կարելի է ստանալ լավ գումար:
Ինչպես հաղորդում է The Express-ը, Թեոյի ծառայություններով հետաքրքրվում է նրան դաստիարակած ակումբը՝ «Սաութհեմփթոնը»: «Սրբերը» պատրաստ են ձեռք բերել Ուոլքոտին արդեն այս ձմռանը և համաձայն են վճարել նրա համար 15 մլն ֆունտ:
ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում Թեոն անցկացրել է 3 հանդիպում և աչքի չի ընկել ոչ մի արդյունավետ գործողությամբ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուոլքոտի ծառայություններով հետաքրքրված է Միլանի «Ինտերը»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը