Բաժիններ՝

«Մեսսին բացառիկ է և «Բարսելոնան» չի կարող առանց նրա». Անդրես Ինիեստա

«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինիեստան վստահ է, որ Լիոնել Մեսսին կհետևի իր օրինակին և կերկարաձգի պայմանագիրը «կապտանռնագույնների» հետ:

Լիոնել Մեսսիի գործող պայմանագրի ժամկետը «Բարսելոնայի» հետ լրանում է 2018թ. ամռանը և արգենտինացին դեռևս չի ստորագրել նոր պայմանագիրը: Այնուամենայնիվ, Անդրես Ինիսետան, ով ստորագրեց անժամկետ պայմանագիր «Բարսելոնայի» հետ, վստահ է, որ համաձայնագրի երկարաձգումը Մեսսիի հետ ընդամենը ժամանակի հարց է:

«Չեմ կարծում, որ Լեոյի հետ իրավիճակում պրոբլեմը երկխոսության բացակայության մեջ է: Ակումբն ուզում է, որպեսզի Լեոն մնա, այդպես է ուզում նաև Լեոն: Ես հուսով եմ, որ նրա պատմությունը «Բարսելոնայում» երբեք չի ավարտվի:

Նա բացառիկ է, մենք չենք կարող առանց նրա և կարծում եմ, որ ակումբը նույն մտքին է: Դա ուղղակի ժամանակի հարց է»,- ասել է Ինիեստան:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս