Բաժիններ՝

Կուրտուան չի շտապում ստորագրել նոր պայմանագիր և կարող է տեղափոխվել «Ռեալ»

«Չելսիի» դարպասապահ Տիբո Կուրտուան մտադիր է լուրջ մտածել իր ապագայի մասին:

Բելգիացի դարպասապահը լիովին բավարարված է իր ներկայիս թիմով, սակայն չի շտապում սկսել բանակցությունները նոր պայմանագրի վերաբերյալ: Ըստ Marca-ի տեղեկության, Կուրտուան ցանկանում է վերադառնալ Մադրիդ, որտեղ նախկինում խաղում էր «Ատլետիկոյի» կազմում և դրա համար կարող է առաջարկ ստանալ «Ռեալից»:

Նշվում է, որ «Ռեալում» տվյալ պահին գոհ են հիմնական դարպասապահ Կեյլոր Նավասի ելույթներից, ուստի մոտ ժամանակները դեռ չեն պատրաստվում կապվել Կուրտուայի հետ:

Բելգիացու գործող պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2019թ. ամառը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս