Բաժիններ՝

Բորիս Բեքերը կվաճառի «Ուիմբլդոնի» բոլոր մրցանակները, որպեսզի վճարի պարտքերը

Լեգենդար թենիսիստի մոտ ամեն ինչ շատ վատ է:

«Ուիմբլդոնի» եռակի հաղթող Բորիս Բեքերը բազմամիլիոնանոց պարտքերի պատճառով կվաճառի մրցաշարի բոլոր մրցանակները: 3 գավաթները գնահատվում են 1.1 մլն եվրո, այն դեպքում, երբ գերմանացու պարտքերը կազմում են 61 մլն եվրո: Այդ մասին հաղորդում է Daily Mail-ը:

Բորիս Բեքերը Մեծ սաղավարտի մրցաշարերի վեցակի չեմպիոն է: Բորիսը հաղթել է 1992 թվականին «Բարսելոնայում» անցկացված Օլիմպիական խաղերը: 2013-16թթ. Բեքերն աշխատել է Նովակ Ջոկովիչի թիմում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս