5 սարսափելի հիվանդություններ, որոնց դեպքում անհրաժեշտ է սուրճ խմել

Յուրաքանչյուր օր մարդկությունը խմում է մինչև 2 մլրդ բաժակ սուրճ: Ընդհանուր միտում. աշխարհում սուրճի օգտագործումն անընդհատ աճում է:

Ինչպես հաղորդում է takprosto-ն, սրա հետ կապված հետաքրքիր տեսք ունեն Հարվարդի համալսարանի գիտնականների զանգվածային հետազոտությունների արդյունքները: Միավորելով 130 հազար սուրճի սիրահարների բժշկական ցուցանիշները՝ ամերիկացի հետազոտողները հետևություն են արել, որ բուրավետ այս ըմպելիքի չափավոր օգտագործումը կարող է պաշտպանել օրգանիզմը մի շարք վտանգավոր հիվանդություններից:

Սուրճի օգուտը առողջության համար:

1. Երկրորդ տիպի շաքարախտ 

Սուրճի օգտագործումը մեծացնում է սպիտակուցի արտադրությունը, որը կապում է տեստոստերոնը և էստրադիոլը: Իսկ այդ հորմոնները որոշակի դեր են խաղում շաքարախտի զարգացման մեջ:

Շաքարախտով հիվանդանալու վտանգը 50 տոկոսով իջեցնելու համար տղամարդիկ օրական պետք է խմեն մոտ 6 բաժակ սուրճ: Կանայք՝ 6 բաժակից մի փոքր ավելի քիչ էֆեկտ կստանան. հիվանդության վտանգը կնվազի 1/3-ով: 

2. Լյարդի հիվանդություն

Օրական 2 բաժակ սուրճի օգտագործումը 40 տոկոսով իջեցնում է լյարդի քաղցկեղի ռիսկը: Օրական 2 բաժակ բնական սև սուրճը իջեցնում է լյարդի ցիռոզից մահվան ռիսկը 70 տոկոսով: Ուշադրություն դարձրեք, որ խոսքը գնում է ցիռոզի մասին, որի պատճառը չի հանդիսանում վիրուսային հեպատիտը: 

3. Պարկինսոնի հիվանդություն

Հետազոտողները հանգել են հետևության, որ կոֆեինի օգտագործման ավելացումը խելամիտ չափաբաժիններով ուղղակիորեն կապված է Պարկինսոնի հիվանդության հաճախականության իջեցման հետ, քանի որ կոֆեինը արգելափակում է որոշակի ազդանշանային ուղիները բջիջներում, որոնցով փոխանցվում է հիվանդությունն առաջացնող ինֆորմացիան: 

4. Սրտային անբավարարություն

Սուրճը չափավոր քանակով պաշտպանում է սրտային անբավարարությունից: Չափավոր քանակ ասելով՝ գիտնականները նկատի ունեն օրական 3-4 բաժակը: Մարդկանց մոտ, ովքեր հետազոտության ժամանակ օրական խմել են 4 բաժակ սուրճ, 11 տոկոսով իջել է սրտանոթային անբավարարության ռիսկը՝ համեմատած նրանց հետ, ովքեր ընդհանրապես սուրճ չեն օգտագործել: 

5. Հաստ աղիի քաղցկեղ

Օրական 1-2 բաժակ սուրճը 26 տոկոսով իջեցնում է հաստ աղիի քաղցկեղի առաջացման ռիսկը: Երեք բաժակից ավելի սուրճն իջեցնում է ռիսկը 50 տոկոսով: 

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Տեսանյութեր

Լրահոս