Մանրամասներ Նիժնի Նովգորոդ-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից

Հոկտեմբերի 5-ին, ժամը 10:18-ին կապ է հաստատվել ՌԴ Միներալնիե Վոդի քաղաքի կենտրոնական հիվանդանոցի հերթապահ բժշկի հետ, ով տեղեկացրեց, որ Միներալնիե Վոդի-Ալեքսանդրովսկոյե ավտոճանապարհի 8-րդ կմ-ին տեղի ունեցած ՃՏՊ-ից իրենց մոտ հոսպիտալացված Գոհար Հակոբյանի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար, իսկ Սալվի Ավետիսյանը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել:

Հոկտեմբերի 5-ին, ժամը 07:09-ին ՌԴ ԱԻՆ-ից հաղորդագրություն է ստացվել, որ ժամը 01:55-ին տեղեկություն է ստացվել, որ Միներալնիե Վոդի-Ալեկսանդրովսկոյե ավտոճանապարհի 8-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ:

Պարզվել է, որ «Mercedes Sprinter» ARM 35 AS 530 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1954 թ. ծնված Ումրշատ Իսկոյան) դուրս է եկել ավտոճանապարհից և հայտնվել առվակում: Ավտոմեքենան սպասարկում է Նիժնի Նովգորոդ-Երևան երթուղին: Ավտովթարի ժամանակ մեքենայում գտնվել է 16 մարդ, որոնցից մեկը՝ երեխա. զոհեր չկան:

ՌԴ ԱԻՆ-ից հայտնեցին, որ ուղևորներ՝ 1961 թ. ծնված Գոհար Հակոբյանը և 1967 թ. ծնված Սալվի Ավետիսյանը տեղափոխվել են Պյատիգորսկ քաղաքի կլինիկական հիվանդանոց և Միներալնիե Վոդի քաղաքի կենտրոնական հիվանդանոց:

Տուժածների առողջական վիճակը ճշտվում է:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Տեսանյութեր

Լրահոս