
«Ամենամեծ մեղավորը ես եմ, այսքան բան». Հենրիխ Մխիթարյան

Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի նախավերջին խաղը շատ բարդ ստացվեց Հայաստանի համար: Արդյունքում՝ 1:6: Այս խաղից հետո լրագրողների հետ խոսեց հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Մխիթարյանը երիցս նշեց, որ խոսքեր չկան ասելու.
«Այս պահին չկա դիրք, որ ասենք այնտեղ խնդիր չունենք: Պետք է անենք այնպես, որ Ղազախստանի հետ խաղում նույն սխալները չանենք:
Միանշանակ կփորձենք վերականգնվել, բարձրացնել տրամադրությունը ու պատրաստվել Ղազախստանի դեմ խաղին: Կարող ենք միայն շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր աջակցում են մեզ, հավատում են մեզ: Բայց, ինչ արած, չենք կարող բոլորին գոհացնել ու ոչ բոլորը կարող են սիրել մեզ»:
Հենրիխը այս խաղը որակեց, որպես խայտառակ պարտություն՝ նշելով, որ մեղավորը ինքն է.
«Ամենամեծ մեղավորը ես եմ, այսքան բան: Ես թիմի ավագն եմ, ես պատասխանատու եմ թիմի համար, այդ իսկ պատճառով այս պարտությունը վերցնում եմ ինձ վրա»:
Սիրարփի Աղաբաբյան