
Ի՞նչ են խորհրդանշում Լևոն Արոնյանի և Արիանայի ամուսնական մատանիները. Դիզայներ. Arevelk.am

arevelk.am-ը գրում է. Շախմատի աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանի և ծագումով ֆիլիպինուհի ավստրալացի տնտեսագետ, շախմատիստ Արիանա Կաոլիի՝ սեպտեմբերի 30-ին տեղի ունեցած հարսանիքը շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում: Զույգի ամուսնական մատանիների հեղինակը հայտնի հայ ոսկեգործ, դիզայներ Նուռն է. վերջինս տեղեկացնում է, որ փորձել է մատանիների միջոցով կերտել երկու անհատականություններից յուրաքանչուրի խառնվածքը, բնորոշ հատկությունները: Ըստ դիզայների՝ մատանիները խորհրդանշում են արև և լուսին, և ունեն խորհրդանշական և առօրյա կրելու համար պատրաստված օրինակներ: Լևոն Արոնյանի մատանին դեղին ոսկուց է, իսկ նրա նույնքան հանրահայտ կնոջ համար Նուռը մտահղացել է սպիտակ ոսկին:
Նուռի պատրաստած զարդերը վերջին տարիներին կրում են բազմաթիվ հայ և օտարազգի հայտնիներ: Դիզայները յուրաքանչյուր զարդ պատրաստելիս ներկայացնում է նորարարություն: