«Խնդրում եմ, որ ԱԱԾ-ն նայի՝ դուք կարո՞ղ է «ժուչոկ» եք տեղադրում իմ սենյակում». Վիգեն Սարգսյանը՝ լրագրողին

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանից այսօր լրագրողներից մեկը հետարքրքվեց նախարարի և Մովսես Հակոբյանի փոխհարաբերությունների մասին։ Ի պատասխան՝ Վիգեն Սարգսյանը հետևյալն ասաց․ «Ես շատ հարգում եմ խոսքի ազատությունը, մտքի ազատությունը՝ էլ ավելի, բայց բացարձակ չի մտնում նախարարի պաշտոնի նկարագրության մեջ՝ ֆանտազիաների մեկնաբանությունը կամ հիմնավորումն ու հերքումը։

Դուք նստում եք՝ երեկոյան սուրճի բաժակի շուրջ որոշումներ եք կայացնում, մանրամասն նկարագրում եք՝ իմ աշխատասենյակում ինչ քննարկումներ են եղել։ Ես նույնիսկ խնդրում եմ, որ ԱԱԾ-ն նայի՝ դուք կարո՞ղ է «ժուչոկ» եք տեղադրում իմ սենյակում։ Շատ մտահոգիչ է դա»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031