
«200 միլիոնը նախատեսվում է ավարտին հասցնել մինչև այս տարվա վերջ». Վիգեն Սարգսյան

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց, որ Ռուսաստանից Հայաստան սպառազինության մատակարարումը, որն իրականացվում է 200 մլն դոլարի ռուսական պետական վարկի շրջանակում, կավարտվի մինչև տարեվերջ։
«200 միլիոնը նախատեսվում է ավարտին հասցնել մինչև այս տարվա վերջ, ինչպես նախատեսված էր պայմանագրերով։ Այսինքն՝ այդտեղ նորմալ ընթացքի մեջ ենք, ամենաակտիվ փուլում ենք»,-ասաց նախարարը։
Նախարարը նշեց, որ 2018-ի պետբյուջեով Հայաստանի պաշտպանական ոլորտի ծախսերը կավելանան 27 մլրդ դրամով կամ 17 տոկոսով, որը, նրա խոսքով՝ հիմնականում ուղղվելու է սպառազինության գնումներին։