Բաժիններ՝

Ինչպիսի՞ն կլինի Կատալոնիայի ազգային հավաքականի ուժեղագույն կազմը

Մադրիդը համաձայն չէ, իսկ Կատալոնիայի համար, կարծես թե, միևնույնն է: Կատալոնացիները վերջնականապես որոշել են դուրս գալ Իսպանիայի կազմից:

Այս հարցը լրջորեն անհանգստացրել է ֆուտբոլասերներին: Անկախության դեպքում կատալոնական «Բարսելոնան» կարող է այլևս չխաղալ Իսպանիայի առաջնությունում, բացի այդ կարող է զգալիորեն թուլանալ Իսպանիայի ազգային հավաքականը:

Կատալոնիայի ազգային հավաքականը գոյություն ունի ավելի քան 100 տարի: Այս հավաքականը հիմնականում անցկացնում է ոչ պաշտոնական հանդիպումներ, բայց այդ հանդիպումներին մասնակցում են իսկական ֆուտբոլային աստղեր՝ Պիկեն, Ֆաբրեգասը, Բուսկետսը և այլն:

Առաջարկում ենք հասկանալ, թե ինչպիսին կլինի Կատալոնիայի ազգային հավաքականի ուժեղագույն կազմը այս պահին:

Զարմանալի է, բաց Կատալոնիայի ազգային հավաքականի ամենաուժեղ դարպասապահը խաղում է Մադրիդի «Ռեալում»: Կիկո Կասիլիան կատալոնացի է, սակայն 14 տարեկանից հայտնվել է «արքայական ակումբի» մարզադպրոցում:

Պաշտպանության գծում կարող են հանդես գալ կատալոնական ակումբի երկու պաշտպանները՝ Պիկեն և Ալբան, ինչպես նաև Մոնտոյան «Վալենսիայից» և Բարտրան Դորտմունդից:

Կիսապաշտպաններից երկուսը «Բարսելոնայից» են՝ Բուսկետսն ու Ռոբերտոն, իսկ մեկը՝ «Չելսիից»՝ Սեսկ Ֆաբրեգաս:

Հարձակման գծում կարող են խաղալ մի շարք ֆուտբոլիստներ, ովքեր ժամանակին կատալոնական ակումբի սան էին՝ Մորենո, Բոյան Կրկիչ, Կրիստիան Տեյլո և վերջերս հարազատ ակումբ վերադարձած Դեուլոֆեուն: 

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս