Բաժիններ՝

Կատալոնական ոստիկանության նկատմամբ ﬕջոցներ կձեռնարկվեն անգործության համար. El Pais

Իսպանիայի դատախազությունը ﬕջոցներ կձեռնարկի կատալոնական ոստիկանության դեմ, որի աշխատակիցները հոկտեմբերի 1-ի առավոտյան չեն խոչընդոտել անկախության հանրաքվեի քվեարկության տեղամասերի բացվելուն։ Այս մասին հոկտեմբերի 1-ին գրել է El Pais թերթը։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, դատախազության աղբյուրը, որին հղում է անում հրատարակությունը, դժգոհել է տարածաշրջանի իրավապահ մարﬕններից։ Նրա խոսքով՝ կատալոնական ոստիկանությունը չի արդարացրել դատավորների և դատախազների վստահությունը, որոնք հավատում էին, որ այն կղեկավարվի ցուցուﬓերով։

Իսպանիայի իրավապահները պետք է փակեն ուսումնական հաստատությունները և բռնագրավեն այն աﬔնը, ինչը կապված է հանրաքվեի հետ։ Տեղամասերի ﬔծամասնությունը սեպտեմբերի 29-ից զբաղեցրել են ակտիվիստները, որոնք նման կերպ փորձել են կանխել տարածքների փակումը։

Լուսանկարը – AP Photo/Manu Fernandez

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031