Բաժիններ՝

Կոնտեն պլանավորում է ամռանը հեռանալ «Չելսիից»

Ինչպես հաղորդում է բրիտանական The Sunday Times պարբերականը, «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն պլանավորում է հեռանալ զբաղեցրած պաշտոնից ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:

Հաղորդվում է, որ 48-ամյա մասնագետը դժգոհ է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ անցկացրած կամպանիայից, ինչպես նաև ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչի և տնօրեն Մարինա Գանովսկայայի անհասանելիությունից:

Նախորդ ամառ Կոնտեն հրաժարվել է «Չելսիի» հետ այմանագրի երկարաձգումից և ընդունել է միայն աշխատավարձի բարձրացումը: Մասնագետի գործող պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2019 թվականը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կոնտեի ծառայություններով հետաքրքրված է «Միլանը»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031