
«Հարձակվողի գնումը առաջնային չի եղել մեզ համար». Յուրգեն Կլոպ

Գերմանացին ամեն կերպ հետ է մղում լրագրողներին:
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչը պատմել է, թե ինչու չի ստորագրել շատ գոլեր խփող հարձակվողի:
«Բոլորը գիտեն Սթարիջի պոտենցիալի մասին, ով հիմա պատրաստ է: Մեզ մոտ է Սոլանկեն. անգլիացի մեծ տաղանդ՝ 9 համարի դիրքում: Սա ֆանտասիկ իրավիճակ է:
Այո, Մորատան շատ լավ մտավ «Չելսի», Լուկակուն՝ «Մանչեսթեր Յունայթեդ», Քեյնը խփում է «Տոտենհեմում», Լյակազետը լավն է «Արսենալում»: Բայց մենք այլ առաջնայնություն ենք ունեցել, թե ում պետք է գնենք առաջին հերթին:
Մենք շանս չենք ունեցել ստանալ Լուկակուին, չնայած դա շատ հետաքրքիր քայլ կլիներ: Բայց դուք չեք կարող գնել ֆուտբոլիտի միայն այն պատճառով, որ բավարար գոլեր չեք խփում: Մենք պահեր շատ ենք ունենում և գոլեր էլ կլինեն»,- հայտարարել է Կլոպը Goal-ին:
«Կարմիրները» հավաքել են 11 միավոր, խփել են 12 և բաց են թողել 11 գնդակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը