
«Ես կցանկանայի խաղալ ևս 10 տարի». Նովակ Ջոկովիչ

Սերբը չի բացառում, որ ելույթ կունենա մինչև 40 տարեկան:
«Ես ուրախ եմ, որ կարող եմ հանգստանալ կես տարի, որպեսզի հնարավորություն ունենամ հիմքեր գցելու հետագայում վերադառնալու համար, քանի որ չգիտեմ՝ դեռ ինչքան կխաղամ:
Ես կցանկանայի ասել, որ կխաղամ ևս 10 տարի, բայց կտեսնենք, թե ինչքան ես կկարողանամ դիմանալ պրոֆեսիոնալ թենիսում: Ես իսկապես չունեմ որոշակի պլաններ հեռավոր ապագայի համար»,- Ջոկովիչին է մեջբերում Ibtimes.co.uk-ը:
Ջոկովիչը հուլիսին հայտարարեց մրցաշրջանը ժամանակից շուտ ավարտելու մասին:
Սերբը պլանավորում է կորտ վերադառնալ Australian Open-2018-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը