
«Բորուսիայի» դարպասապահ Ռոման Բյուրկին յուրաքանչյուր խաղից առաջ գողանում է գնդակը

Կլեպտոմանիա:
«Բորուսիան» բացահայտել է դարպասապահ Ռոման Բյուրկիի ծիծաղաշարժ ծեսը, որը կարող էին չնկատել երկրպագուների մեծամասնությունը:
Յուրաքանչյուր խաղից առաջ ավագների ընտրություն կատարելու ժամանակ Բյուրկին գողանում է գնդակը դատավորներից և բոլբոյերից: Շվեյցարացին նույնիսկ չի ամաչում գողանալ այն գլխավոր մրցավարի ոտքերի տակից:
«Մեղուները» բացահայտել են իրենց դարպասապահին հատուկ հոլովակում:
Nobody stops Borussia Dortmund goalkeeper Roman Bürki from doing his pre-match ritual…?
?: @BVB pic.twitter.com/XyuJJnZ16q
— We Are Football (@WeAreFootballGB) September 28, 2017
Գերմանիայի առաջնության 2017-18թթ. մրցաշրջանում Բյուրկին անցկացրած 7 խաղերից 5-ում գնդակ բաց չի թողել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը