
Անչելոտին այս մրցաշրջանում կհամաձայնի աշխատել միայն «Արսենալում»

Իտալական պարբերականը վստահեցնում է, որ Կառլո Անչելոտին կողմնորոշվել է, թե որտեղ է ցանկանում շարունակել կարիերան:
Անչելոտին հեռացվեց «Բավարիայից» Չեմպիոնների լիգայում ՊՍԺ-ից կրած պարտությունից հետո:
Մամուլում լուրեր հայտնվեցին «Միլան» վերադառնալու մասին, բայց «սատանաների» ղեկավարությունն իր աջակցությունն է հայտնել Վինչենցո Մոնտելային, ով հիմա մարզում է թիմը:
Սակայն Mediaset Premium-ը վստահեցնում է, որ Անչելոտին չի պատրաստվում վերադառնալ Իտալիա մինչև 2020 թվականը: Իտալացին կցանկանար շարունակել կարիերան Անգլիայում: Առավել ևս, այս մրցաշրջանի ընթացքում Կառլոն կհամաձայնի աշխատել միայն «Արսենալում»:
Պետք է նշել, որ «Արսենալում» աշխատելու շանսերը այդքան էլ մեծ չեն թվում: Նախորդ մրցաշրջանից հետո ձախողված «զինագործների» ղեկավարությունը, այնուամենայնիվ, պահպանել է հավատը Արսեն Վենգերի նկատմամբ:
Ավելի վաղ Անչելոտին աշխատել է Լոնդոնի «Չելսիում»: «Կապույտների» հետ նա հաղթել է առաջնությունը և Անգլիայի գավաթը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը