ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկություններ է ներկայացրել Երևանում տրոլեյբուսի վթարից տուժածների առողջական վիճակի մասին
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն իր պաշտոնական կայքում տեղեկություններ է ներկայացրել սեպտեմբերի 28-ին Երևանի Մյասնիկյան պողոտայում տրոլեյբուսի վթարից տուժածների առողջական վիճակի մասին։
Տրոլեյբուսի 11 ուղևորից 3-ին փրկարարները պատգարակով տեղափոխել են «Հերացի» 1-ին համալսարանական հիվանդանոց, 4-ը հոսպիտալացվել է տեղի ուժերով, ﬔկը հրաժարվել է առաջին բուժօգնությունից, ում տեղում ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն, իսկ մյուս 3-ը ﬕնչ փրկարարների կանչի վայր հասնելը տեղափոխվել են «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր են հոսպիտալացվել տարբեր աստիճանի մարﬓական ﬖասվածքներով Ա. Թ.-ն (ծնված 1969 թ.), Ս. Ն.-ն (ծնված 1951 թ.), Զ. Ե.-ը (ծնված 1945 թ.), Ե. Ի.-ն (ծնված 1951 թ.), Ա. Գ.-ն (ծնված 1988 թ.) և Ս. Ա.-ն (ծնված 1996 թ.): Բժիշկները Ա. Գ.-ի և Ս. Ա.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ մյուսներինը՝ ﬕջին ծանրության:
«Սբ Գրիգոր Լٳսավորիչ» ԲԿ են հոսպիտալացվել Մ. Ն.-ն (ծնված 1950 թ.), Ա. Մ.-ն (ծնված 1957 թ.) և Ա. Ս.-ն (ծնված 1950 թ.): Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ﬕջին ծանրության:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը սեպտեմբերի 28-ին, ժամը 14:34-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ «Բելլաջիո» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է ﬔկնել ﬔկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:
Պարզվել է, որ Հերացի-Աբովյան փողոցների խաչﬔրուկում թիվ 1 երթուղին սպասարկող 029 համարի տրոլեյբուսը (վարորդ՝ 1961 թ. ծնված Թ. Ս.) դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի բետոնե բաժանարարին, այնուհետև՝ «Nissan X-Trail» մակնիշի 18 SO 836 պետհամարանիշով ավտոﬔքենային (վարորդ՝ 1987 թ. ծնված Ա. Գ.). ուղևորները ստացել են տարբեր աստիճանի մարﬓական ﬖասվածքներ:
Փրկարարները կատարել են սահմանազատման աշխատանքներ և դուրս բերել տուժածներին: