Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց ԲԿՄԱ-ին. Մխիթարյանը` գոլի հեղինակ

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» արտագնա խաղում ջախջախեց Մոսկվայի ԲԿՄԱ-ին (1:4):

«Մանչեսթեր Յունայթեդը» խաղի 3-րդ րոպեին առաջ անցավ հաշվի ﬔջ: Գլխի շեշտակի հարվածով աչքի ընկավ Լուկակուն: Խաղի 17-րդ րոպեին ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստները սեփական տուգանային հրապարակում խախտեցին խաղի կանոնները Հենրիխ Մխիթարյանի նկատմամբ: Նշանակված 11 ﬔտրանոց հարվածն անվրեպ իրացեց Մարսիալը: Խաղի 26-րդ րոպեին ԲԿՄԱ-ի պաշտպանների սխալից օգտվելով՝ դուբլի հեղինակ դարձավ Լուկակուն: Երկրորդ կեսում Հայաստանի ազգային թիﬕ ավագ Հենրիխ Մխիթարյանը խփեց նաև իր գոլը: Խաղի 57-րդ րոպեին հայ կիսապաշտպանը խփեց «կարﬕր սատանաների» 4-րդ գոլը և ընդաﬔնը 2 րոպե անց փոխարինվեց: Այս հանդիպումը Մխիթարյանի համար հոբելյանական էր, նա իր 50-րդ խաղն էր անցկացնում «կարﬕր սատանաների» կազմում: Հանդիպման վերջնամասում ԲԿՄԱ-ին հաջողվց հեղինակٳթյան գնդակ խփել՝ աչքի ընկավ Կուչաևը:

A խմբի մյուս խաղում «Բազելը» սեփական հարկի տակ 5 անպատասխան գնդակ ուղարկեց «Բենֆիկային»:

Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» A խմբի առաջատարն է 6 ﬕավորով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս