Բաժիններ՝

«Տարվա 4 եղանակները» փոխեցին իմ կյանքը. հին չինական գուշակություն

Չինական գուշակություն 

Այս սխեմաների օգնությամբ Դուք կիմանաք, թե կայսեր մարմնի որ սիմվոլիկ մասի վրա եք ծնվել: Չինացիները հավատում են, որ Դեղին կայսեր՝ Խուան-դիի մարմնի մասերը մակրոտիեզերքի սիմվոլներն են, իսկ մարդու ճակատագիրն ուղղակիորեն կախված է ծննդյան վայրից և ժամից:

Եթե Դուք ծնվել եք կայսեր գլխին

1. Եթե Դուք տղամարդ եք, ապա նշանակում է, որ Դուք գերազանց կարողանում եք պլաններ կառուցել:
2. Եթե կին եք, ապա կամուսնանաք բարեկիրթ մարդու հետ:
3. Ձեզ սպասվում է լիություն և ճանաչում շրջապատի կողմից:
4. Դուք կհասնեք բարձր դիրքի հասարակության մեջ:
5. Կերակուրը և հագուստն իրենք են վազում Ձեզ մոտ:

Եթե Դուք ծնվել եք կայսեր ուսին

1. Ձեր վաղ տարիները դառն են, իսկ ուշը՝ քաղցր նեկտար:
2. Նյութապես վատ վիճակում չեք լինի:
3. Կհարստանաք միջին տարիքում, իսկ ծերությունը կանցկացնեք լիության մեջ:
4. Շատ երեխաներ և թոռներ կունենաք:
5. Ձեր եղբայրները և քույրերն ուս ուսի տված կանցնեն Ձեզ հետ ամբողջ կյանքը:

Եթե ծնվել եք կայսեր ձեռքի ափին

1. Միջին տարիները երջանկություն կբերեն, վաղ տարիները կլինեն հանգիստ:
2. Ձեր տունը լիքը բաժակ է:
3. Կունենաս բավարար միջոցներ, որպեսզի սեփական գործ սկսես:
4. Մեծ հարստություն կհավաքես:
5. Դուրս կգաս տանից, կհանդիպես բարերարի:

Եթե Դուք ծնվել եք կայսեր կրծքին

1. Ձեզ սպասվում է երջանկություն, հարգանք, լիություն և բարգավաճում:
2. Ձեզ կշրջապատեն ուրախությունը, երգը և պարը:
3. Միշտ շատ կերակուր և հագուստ կունենաք:
4. Տարեց հասակում մեծ կարողություն կունենաք:
5. Ծերությունը կանցկացնեք տաքության և հարմարավետության մեջ:

Եթե Դուք ծնվել եք կայսեր որովայնին

1. Չնայած բոլորի նախանձին՝ Դուք շատ առաջ կգնաք:
2. Ընտանիքի բարօրության համար ստիպված կլինեք անցնել ամբողջ աշխարհով:
3. Ձեր ծնողները հպարտանում են Ձեզանով, իսկ Ձեր երեխաները և թոռները կփայլեն:
4. Ընդունակ և ջանասեր եք և ծերության շրջանում կհարստանաք:

Եթե Դուք ծնվել եք կայսեր ծնկին

1. Պատանի տարիքից աշխատում եք, բայց շատ բանի չեք հասնում:
2. Սկյուռիկը՝ անիվի մեջ. դա Դուք եք:
3. Միջին տարիքում կաշխատեք՝ առանց շունչ քաշելու:
4. Ծերությունը կանցկացնեք հանգիստ, բարօրության մեջ, ընտանիքում:

Եթե Դուք ծնվել եք կայսեր ոտնաթաթին

1. Կունենաք 2 ամուսին (կին):
2. Ինչքան շուտ հեռանաք հայրական տնից, այնքան ավելի բարենպաստ կլինի ապագան:
3. Ձեզ ոչինչ պետք չէ: Միայն 1 րոպե անցկացնեք բնության մեջ:
4. Եթե հեռանաք հայրենիքից, երջանկություն կգտնեք:
5. Ծերությունը հարմարավետ կանցկացնեք:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս