Բաժիններ՝

«Շնորհավորում եմ Հայաստանի շախմատի ֆեդերացիային Լևոնի հաջողության համար». Կիրսան Իլյումժինով

Շախմատի ﬕջազգային ֆեդերացիայի՝ ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինով շնորհավորել է հայկական շախմատի ներկայացուցիչներին Արոյանի՝ աշխարհի գավաթակիր դառնալու համար:

«Ես շնորհավորում եմ Հայաստանի նախագահին Արոնյանի հաղթանակի կապակցությամբ: Արոնյանն աշխարհի լավագույն շախմատիստներից ﬔկն է, ինչը ցույց տվեց աշխարհի գավաթի խաղարկության նրա արդյունքը: Հայաստանն նման շախմատային հաղթանակների կարիքն ուներ»,- ասել է Իլյումժինովը:

Թբիլիսում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունն ավարտվեց: Եզրափակիչում Արոնյանը մրցում էր չին շախմատիստ Դին Լիժենի հետ: Դասական 4 պարտիաներից հետո շախմատիստներն ունեին 2-ական ﬕավոր և որոշիչ եղավ թայ-բրեյքը: Արագ շախմատի առաջին պարտիայում Արոնյանը սպիտակներով գերազանցեց մրցակցին: Երկրորդ պարտիայում Արոնյանը ևս հաղթեց: Հավաքելով 4 ﬕավոր՝ Արոնյանը 12 տարի անց կրկին դարձավ աշխարհի գավաթակիր: Նա աշխարհում առաջին շախմատիստն է, ով հաղթում է աշխարհի գավաթը երկրորդ անգամ: Մրցաշարն անցկացվում էր նոկաուտ համակարգով՝ մրցախաղում պարտվողը դուրս էր ﬓում հետագա պայքարից: Խաղարկությանը մասնակցում էին 128 շախմատիստ: Արոնյանը իրավունք է ստացել մասնակցել 2018 թվականի մարտի 10-28-ը Բեռլինում կայանալիք հավակնորդների մրցաշարին: Լևոն Արոնյանը աշխարհի գավաթակիր էր դարձել դեռևս 2005 թվականին: Հայ գրոսմայստերը շախմատային օլիմպիադայի եռակի, շախմատի աշխարհի թիմային առաջնություն հաղթող է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս