
Լուսակունք գյուղի մոտ բռնկված տորֆի հրդեհը մեկուսացվել է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարٳթյٳնը սեպտեմբերի 27-ին, ժամը 09:58-ին վերսկսել է Լուսակունք գյուղի մոտ տորֆի հրդեհի մարման աշխատանքները, որոնց ներգրավվել է Լուսակունք գյուղի բնակիչներից ﬔկի կողﬕց տրամադրված 1 ﬕավոր տեխնիկա:
Դեպքի վայր է ﬔկնել ﬔկ մարտական հաշվարկ:
Լուսակունք գյուղի բնակիչ Ֆիրդուս Ավետիսյանի կողﬕց տրամադրված հատուկ տեխնիկայի (տրակտոր) օգնությամբ փորվել է մոտ 400 մ ջրանցք:
Հրդեհը ﬔկուսացվել է ժամը 18:14-ին: Մոտ 8 հա տարածքում այրվٳմ է տորֆ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Սեպտեմբերի 25-ին, ժամը 11:05-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Լուսակունք գյուղում՝ «Չաիր» կոչվող տարածքում, ըստ նախնական տվյալների այրվում է գոմաղբ:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Լուսակունք գյուղից դեպի Տորֆավանի դաշտեր ծխում է մոտ 8 հա տորֆի դաշտ (80 սմ խորությամբ):
Ժամը 20:27-ից սահմանվել է հերթապահություն՝ մեկ մարտական հաշվարկ (3 փրկարար ծառայող):