Մերկելը և Մակրոնը բանակցություններ կվարեն ԵՄ գագաթնաժողովից առաջ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բանակցություններ կվարի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ սեպտեմբերի 28-ին՝ Տալինում ԵՄ գագաթնաժողովից առաջ: Այս մասին տեղեկացրել է Ֆրանսպրեսը՝ հղում կատարելով Ելիսեյան պալատի իր աղբյուրներին:
Սեպտեմբերի 29-ին Էստոնիայում կայանալիք ԵՄ գագաթնաժողովի քննարկման հիﬓական թեման լինելու է թվային տեխնոլոգիաների հարցը:
Ֆրանսիայի նախագահ և Գերմանիայի կանցլերը բանակցությունները կշարունակեն նաև գագնաժողովից հետո կայանալիք աշխատանքային ճաշի ժամանակ, որը նախաձեռնել է Մերկելը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ քննարկուﬓերի հիﬓական օրակարգային հարցը լինելٳ է ԵՄ-ի բարեփոխուﬓերի Մակրոնի ծրագիրը, որը նա հրապարակել է Սորբոնի համալսարանում ունեցած ելույթի ժամանակ: Այդ ելույթում Ֆրանսիայի նախագահը շեշտել է, որ ԵՄ բարեփոխման հիﬓական առանցքը պետք է լինի Ֆրանսիայի և Գերմանիայի համագործակցությունը: