
Ալեքսանդր Սերգեևը նշանակվել է ՌԴ գիտությունների ազգային ակադեﬕայի նախագահ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիﬕր Պուտինը Ռուսաստանի գիտությունների ազգային ակադեﬕայի նախագահ է նշանակել ֆիզիկոս Ալեքսանդր Սերգեևին: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Սերգեևը հաղթանակ էր տարել այդ պաշտոնի համար նշանակված ընտրությունների երկրորդ փուլում:
Աշխատանքային հանդիպման ընթացքում իր հրամանագիրը Պուտինն անձամբ է ներկայացրել ակադեﬕկոս Սերգեևին:
ՌԴ ակադեﬕայի նոր նախագահը 62-ամյա ֆիզիկոս է, ով ﬕնչ այդ աշխատել է որպես Նիժնի Նովգորոդում Ռուսաստանի գիտությունների ազգային ակադեﬕայի կիրառական ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն: