
«Մենք առաջիններից էինք դատապարտողների թվում դեռ այն ժամանակ». Ալեն Դանքն

Միացյալ Թագավորությունը դատապարտել է վայրագություններն ու ջարդերը դեռեւս հարյուր տարի առաջ:
Այս մասին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց Միացյալ Թագավորության Եվրոպայի և Աﬔրիկաների հարցերով պետնախարար Ալեն Դանքնը՝ ի պատասխան այն հարցին, թե կարծում է արդյոք, որ Հայոց ցեղասպանության ﬕջազգային ճանաչումը կկանխեր ﬕ շարք հանցագործություններ՝ Հոլոքոստ, Ռուանդա, և այսօրվա շատ ահաբեկչություններ:
«Մենք առաջիններից էինք դատապարտողների թվում դեռ այն ժամանակ: Ես այցելեցի հուշահամալիր, ինձ համար դա հուզիչ պահ էր: Այստեղ՝ Երեւանում, կան հստակ ապացույցներ, բրիտանական խորհրդարանի ցուցանմուշներ դեռևս հարյուր տարի առաջ կատարված վայրագությունները դատապարտելու մասին»,- ասաց նա:
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն էլ հավելեց, որ 1915 թվականի մայիսին Մեծ Բրիտանիան Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ համապատասխան հայտարարություն ընդունեցին, որով բնորոշեցին Հայոց ցեղասպանությունը որպես մարդկության դեմ գործած հանցագործություն:
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով սեպտեմբերի 26-28-ը Հայաստանում է գտնվում Միացյալ Թագավորության Եվրոպայի և Աﬔրիկաների հարցերով պետնախարար Ալեն Դանքնը։