
Առանց ձվի շոկոլադե կեքս՝ պատրաստված ջրով

Բաղադրիչներ
1. Ջուր – 250 մլ
2. Շագանակագույն շաքարավազ – 150-200 գ
3. Վանիլին – 1 տուփ
4. Կակաո – 50 գ
5. Բուսայուղ – 80 մլ
6. Աղ – 1 պտղունց
7. Փխրեցուցիչ – 10 գ
8. Շաքարի փոշի
9. Ալյուր – 2 բաժակ
Պատրաստման եղանակը
1. Ալյուրը մաղել փխրեցուցիչի հետ:
2. Խառնել շաքարավազի, վանիլինի, կակաոյի և աղի հետ:
3. Ավելացնել տաք ջուր, բուսայուղ և լավ խառնել՝ մինչև միասեռ զանգված ստանալը:
4. Խմորը լցնել թղթե բաժակների մեջ:
5. Թխել նախապես տաքացրած ջեռոցում մոտ 40 րոպե:
6. Մատուցելուց առաջ վրան շաքարի փոշի շաղ տալ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը