Բանանով թխվածք. հիասքանչ աղանդերի բաղադրատոմս
Այսպիսի թխվածքը ստացվում է շատ նուրբ, բուրավետ և համեղ: Իսկ յուրահատուկ շարմ դրան հաղորդում են բանանի կտորները:
Բաղադրիչներ
1. Բանան – 2 հատ
2. Կեֆիր – 500 մլ
3. Կարագ – 1 ճ/գ
4. Սպիտակաձավար – 330 գ
5. Շաքարավազ – 180 գ
6. Վանիլին – 10 գ
7. Սոդա – 1 պտղունց
8. Աղ – 1 պտղունց
Պատրաստման եղանակը
1. Կեֆիրը խառնել շաքարավազի, վանիլինի և աղի հետ:
2. Սպիտակաձավարը խառնել սոդայի հետ, ավելացնել հեղուկ զանգվածին և լավ խառնել:
3. Բանանները մաքրել և կտրատել 1.5-2 սմ հաստության օղակների:
4. Խմորի կեսը լցնել կարագով և սպիտակաձավարով պատած կաղապարի մեջ: Վրան շարել բանանների մի մասը և վրան լցնել մնացած խմորը: Մնացած բանանները շարել վրան:
5. Բանանով թխվածքն ուղարկել նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցը և թխել 40 րոպե:
6. Պատրաստի թխվածքը սառեցնել, հանել կաղապարից և մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը