«Հայրենադարձներն էլ պետք է պատրաստ լինեն հայրենադարձության». Արմեն Ամիրյան

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Հայաստան-Սփյուռք համահայկական վեցերորդ համաժողովից առաջ լրագրողների հետ զրույցում ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ասաց, որ այս առիթը պետք է դարձնել պատմական. «Շատ կարևոր է, որ Հայաստան-Սփյուռ-Արցախ եռամասնության կարևոր հենասյուները, որոնք են՝ մեր լեզուն, մեր հավատքն ու մշակույթը, այնպես կարողանանք արժեվորել, որ իսկապես այս առիթը դարձնենք պատմական: Տարեցտարի, յուրաքանչյուր անգամ մենք գնում ենք դեպի այդ գաղափարի տարածում և իրականացնում»:

168.am-ի հարցին՝ Հայաստանը պատրա՞ստ է հայրենադարձության համար, նա այսպես պատասխանեց. «Ես կարծում եմ, որ հայրենադարձներն էլ պետք է պատրաստ լինեն հայրենադարձության, և գալու է դրա ժամանակը, վստահ եղեք: Եվ ոչ միայն հայրենադարձության, այլ նաև շատ ավելի վեհ ազգային գաղափարների իրականացման, որոնք մենք դարերով երազել ենք»:

Տեսանյութեր

Լրահոս