Սուրեն Զոհրաբյանը ﬔծ ներդրում է ունեցել բժշկության զարգացմանը. կայացավ հայտնի նյարդավիրաբույժի հոգեհանգստի արարողությունը
Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում սեպտեմբերի 14-ին կայացավ նյարդաբան, նյարդավիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Եվրասիական նյարդավիրաբուժության ակադեﬕայի ակադեﬕկոս, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, Հայաստանում նյարդավիրաբուժության հիﬓադիրներից Սուրեն Գեղաﬕ Զոհրաբյանի հոգեհանգստի արարողությունը:
Հոգեհանգստի արարողությանը ներկա էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, նյարդաբանի ընկերները և հարազատները, այլք:
Ազգային Ժողովի նախագահ Արա Բաբլոյանը նշեց, որ Հայաստանը կորցրեց ﬕ հանճարեղ անձնավորٳթյան՝ ի դեմս Սուրեն Զոհրաբյանի, ով ﬕնչև վերջին տարիները ﬔծ եռանդով աշխատում էր:
«Սٳրեն Զոհրաբյանը 97 տարի ապրել ու աշխատել է: Մենք հպարտանում էինք նրա աշխատանքով: 1960 թվականին նա գործուղվել էր Իրաք, այնտեղ կազմակերպել նյարդավիրաբուժական կլինիկա, ﬕաժամանակ դասավանդել Բաղդադի բժշկական ինստիտուտում»,- ասաց Բաբլոյանը:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն, Մխիթար Հերացու անվան ԵրՊԲՀ-ի շտապ օգնության և աղետների բժշկության ամբիոնի վարիչ Արա Մինասյանն էլ հիշեցրեց, որ Սուրեն Զոհրաբյանը Հայաստանի նյարդավիրաբուժության հիﬓադիրներից ﬔկն էր:
«Սուրեն Զոհրաբյանը ﬔծ ներդրում ունի Հայաստանի առողջապահության համակարգում: Երևանի պետական բժշկական համալսարանը և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը ստեղծվել և զարգացել են պրոֆեսոր Զոհրաբյանի ջանքերով: Մինչև վերջին օրերը նա ﬔծ եռանդով մասնակցում էր բոլոր ժողոﬖերին»,- ընդգծեց Մինասյանը:
Երևանի պետական բժշկական համալսարանի անեսթեզիոլոգիայի և ռեանիմատոլոգիայի ամբիոնի վարիչ բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Մելքոնյանը Սուրեն Զոհրաբյանի հետ աշխատել է 1970-ական թվականներից:
«Նա շատ հետաքրքիր, յուրահատուկ, ոչ ստանդարտ մտածողություն ունեցող մարդ էր թե՛ կյանքում, թե՛ աշխատավայրում: Նա շատ ﬔծ ներդրում է ունեցել ﬔր բժշկության զարգացման գործում: Զոհրաբյանը բժիշկների կատարելագործման ինստիտուտի ստեղծողներից ﬔկն էր, իսկ նեյրովիրաբուժական ծառայությունն աﬔն ինչով պարտական է նրան: Նա ﬕշտ հետաքրքրվում էր և՛ հիվանդանոցի, և՛ ընդհանրապես, Հայաստանի քաղաքական կյանքով»,- ասաց պրոֆեսոր Դավիթ Մելքոնյանը:
Սուրեն Զոհրաբյանի հուղարկավորությունը տեղի կունենա սեպտեմբերի 12-ին՝ ժամը 14:00-ին, Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանից: