Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իոսիֆ Կոբզոնին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ Պետական դումայի մշակույթի հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնին ծննդյան 80-րդ տարեդարձի առթիվ:
«Հարգելի՛ Իոսիֆ Դավիդի,
Ընդունեք շնորհավորանքներս ու բարեմաղթանքներս Ձեր 80-ամյակի առթիվ:
Կատարողական վարպետությունը, վառ անհատականությունն ու յուրօրինակ բեմական շնորհը բերել են Ձեզ արժանի ճանաչում նախկին Խորհրդային միության ամբողջ տարածքում և դրա սահմաններից դուրս: «Իոսիֆ Կոբզոնի երգերը» տարածում են սիրո և բարության գաղափարները, ստեղծում են մի ամբողջ դարաշրջան, որի ժամանակակիցն ենք մենք:
Ձեր արվեստը օգնում է մարդկանց հաղթահարել արհեստականորեն իրենց բաժանող սահմանները: Ձեր բեմական գործունեությունը իսկական չափանիշ է սկսնակ էստրադային երգիչների համար:
Ձեր արվեստը շատ սիրում և բարձր են գնահատում Հայաստանում, որի հետ Դուք կապված եք ամուր և անկեղծ բարեկամական կապերով: Ձեր ստեղծագործական միությունն ու համատեղ արարումը հայ ժողովրդի այնպիսի հայտնի զավակների հետ, ինչպիսիք են՝ Առնո Բաբաջանյանը, Գեորգի Գարանյանը, Կոնստանին Օրբելյանը, Միքայել Թարիվերդիևը, Ալեքսեյ Հեքիմյանը և այլք, հանգեցրել են երաժշտական այնպիսի ստեղծագործությունների ստեղծմանը, որոնք հայտնի են ամենուր, որտեղ հնչում է ռուսերենը:
Չեմ կարող նաև չնշել Ձեր ակտիվ քաղաքական, հասարակական և բարեգործական գործունեությունը:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բարօրություն և լավ տրամադրություն»,-ասված է Հանրապետության Նախագահի շնորհավորական ուղերձում: