Բաժիններ՝

Գագիկ Ծառուկյանն իր թիմին հրահանգներ է տվել

«Ցանկացած կուսակցություն իրավունք ունի առաջարկ անելու ու ներկայացնելու: Եվ ես իմ թիմին այսօր հրահանգել եմ, որ ցանկացած կուսակցություն, երբ հարց է բարձրացնում, պարտավոր եք ներկա լինելու, քննարկելու և համապասխան որոշում կայացնելու: Հլա թող մի հատ ներկայացնեն: Մենք ի՞նչ, ավելի լավ առաջա՞րկ ունենք այլ երկրների կողմից, որ ներդրումներ կլինեն, տարեկան 4 մլրդ կներդնեն, ժողովրդի վիճակը կլավանա, անվտանգությունն ավելի ապահով կլինի: Պետք լինի, կքննարկենք, և հնարավոր է մենք այլ կերպ անդրադառնանք»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ծառուկյան դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը` մեկնաբանելով Ելքի ներկայացրած ԵԱՏՄ-ից դուրս գալու նախաձեռնությունը:

Ըստ նրա` երևի մենք ԵԱՏՄ հնարավորությունները ճիշտ չենք օգտագործում, 200 մլն-նոց շուկա է և պետք է այդ հարցն էլ քննարկել, թե ինչ կարելի է անել. «Անհնարաին ոչինչ չկա: Հարկավոր է նայել ու քննարկել առաջարկը, ոչ թե աչքի տեղը ունենք էլ հանել: Եվրամիության հետ էլ ասում են, բայց մենք տեղյակ չենք: Մեզ չեն ասում՝ ինչ ենք անում: Երբ կտեղեկանանք, համապատասխան կասենք: Շահել ենք, այլ հարցեր ունեք»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս