Բաժիններ՝

«Լավ օծանելիքն ինձ վստահություն է տալիս». Կրիշտիանու Ռոնալդուն ներկայացրել է օծանելիք տղամարդկանց, կանանց և երեխաների համար

«Ռեալի» հարձակվողը շատ է սիրում լավ բուրել:

CR7 օծանելիքի շնորհանդեսը տեղի է ունեցել Մադրիդում: Միջոցառման ժամանակ հարձակվողը տեսախաղում կառավարում էր իր վիրտուալ տարբերակը:

Բույրը մշակվել է պարֆումերների կողմից՝ Ռոնալդուի նախընտրությունների հիմքի վրա: CR7-ը նախատեսված է ամենօրյա օգտագործման համար, իսկ օծանելիքի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ այն կարող են օգտագործել և տղամարդիկ, և կանայք, և երեխաները:

«Լավ բույրն ինձ վստահություն է տալիս: Ես միշտ սիրել եմ դարչինի բույրը: Այս բույրի ստեղծումը եղել է իմ երազանքը, որը ես բազմիցս փորձել եմ իրականացնել վերջին 3 տարիների ընթացքում»,- Ռոնալդուին է մեջբերում Marca-ն:

Պորտուգալացին զբաղվում է նաև տղամարդկանց ներքնազգեստի, հագուստի և կոշիկի արտադրությամբ:

https://www.youtube.com/watch?v=L2uWK80M_6g

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930