Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդը» ոչ-ոքի խաղաց «Սթոք Սիթիի» հետ

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 4-րդ տուրի շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել էր «Սթոք Սիթիին» (2:2):

Առաջինը խաղի հաշիվը բացեցն «Սթոք Սիթիի» ֆուտբոլիստները. Էրիկ Մաքսիմ Չուպոն բացեց խաղի հաշիվը: Առաջին կեսի վերջնամասում հաշվի հավասարությունը վերականգնեց Ռեշֆորդը: Այնուհետ 57-րդ րոպեին Լուկակուն հաշիվը դարձրեց 1:2: Ընդաﬔնը 6 րոպե անց նույն Չուպոն դարձավ դուբլի հեղինակ՝ 2:2:

Հայաստանի ազգային թիﬕ ավագ Հենրիխ Մխիթարյանը թիﬕ ﬔկնարկային կազմում էր և աչքի ընկավ ակտիվ գործողություններով: Հայ կիսապաշտպանը փոխարինվեց 83-րդ րոպեին:

Այս տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդն» ունի 10 ﬕավոր և առաջատարն է:

Հաջորդ հանդիպումը «կարﬕր սատանաները» կանցկացնեն Չեմպիոնների լիգայի շրջանակներում՝ մրցելով «Բազելի» դեմ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս