«Երկուշաբթի օրը դիմելու ենք դատարան». Զարուհի Փոստանջյան

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց, որ Երևանի քաղաքապետարանում դասական իմաստով ավագանի գոյություն չունի, գավառական մի հավաքատեղի է.

«Նրանք նույնիսկ չգիտեին, որ դա բանավեճի հարթակ է, կարծիքներ պետք է փոխանակվեն, քննարկվեն խնդիրները: Կանոնադրությունը նույնիսկ դրա հնարավորությունը չի ստեղծում: Գավառական աշխատելաոճի ներքո նրանք ձեռքով են քվեարկում, պատկերացնո՞ւմ եք: Ձեռքով քվեարկելը ազդելու մեթոդ է: Քաղաքապետարանի ավագանին բացարձակ գավառական մի ժողովի տպավորություն է թողնում»:

Նա հայտարարեց, որ երկուշաբթի օրը դիմելու են դատարան. «Վիճարկելու ենք այն որոշումը, որով մեզանից՝ քաղաքի բնակիչներից, օտարվեց շուրջ 50 մլն դոլարի հողակտոր և նվիրաբերվեց այդ հողը «Սպայկա» և «Արմպրոդակտ» ընկերություններին: Բացարձակ կոռուպցիոն գործարք էր: Մենք այդ իրավունքն ունենք վիճարկելու՝ որպես ավագանի: Մենք պետք է փաստաթղթերով հավաքենք, որովհետև ապագայում այդ ամենը դատական կարգով հետ վերադարձնելու հնարավորություն ունենք: Մենք հասնելու ենք այդ օրվան»:

Հարցին՝ թե իրենց սակավաթիվ խմբակցությունն ի՞նչ կարող է անել, Փոստանջյանը պատասխանեց, որ իրենք ունեն լիազորություններ, և ըստ նրա՝ կապ չունի՝ մեկ հոգո՞վ ես անում, թե՞ 100 հոգով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930