«Եվրոպացի գործընկերները պետք է քննեն Ադրբեջանի ղեկավարության կոռուպցիոն սկանդալների մասին հրապարակուﬓերը». Շարմազանով

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանոﬖ անդրադարձել է Ադրբեջանի քաղաքական ղեկավարության կոռուպցիոն սկանդալների վերաբերյալ արևմտյան մամուլի վերջին հրապարակուներին: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծեց՝ որևէ ﬔկի համար գաղտնիք չէ, որ Ադրբեջանն և կոռուպցիան նույնանուն հասկացություններ են: «Ադրբեջանը ﬕ երկիր է, որը թե՛ ԵԽԽՎ-ում, թե՛ տարբեր հարթակներում փորձել է կոռուպցիոն գործողություններ ծավալել, և դրա նպատակը եղել է նաև հակահայկական գործունեությունը: Եվ ես կարծում եմ, որ ﬔր եվրոպացի գործընկերները կիրականացնեն քննություն, և այդ աﬔն ինչը կունենա տրամաբանական շարունակություն, իսկ տրամաբանական շարունակությունը տարբեր տիպի սանկցիաներն են: Ինձ համար նորություն չէ նման կոռուպցիոն սկանդալը, որովհետև Ադրբեջան պետության էությունը նացիզﬓ է, ֆաշիզմը, ռասիզմը, հայատյացությունը, և մյուս կողﬕց էլ նաև հակաժողովրդավարությունը ու կոռուպցիան»,- նշեց նա:

ՀՀԿ խոսնակը ծիծաղելի է համարում հարևան պետության ղեկավարության պաշտոնական հայտարարությունը, թե այս աﬔնի հետևում հայկական լոբբին է կանգնած: Շարմազանովը հորդորեց եվրոպացի գործընկերներին քննարկել ու հետևություններ անել. «Նաև նորություն չէ, որ Ադրբեջանը հակահայկական քաղաքականության ﬔջ հսկայական գումարներ է ներդրել: Սա փաստ է, և ես չեմ բացառում, որ առաջիկայում նոր փաստեր կլինեն, որովհետև չեմ կարծում, որ Ադրբեջանի ղեկավարությունն այդքանով կսահմանափակվի` ﬕայն 1 կամ 2 երկրների պատգամավորներին կաշառելով»,- նկատեց Էդուարդ Շարմազանովը:

Տեսանյութեր

Լրահոս