«Անվտանգության համակարգում Հայաստանի համար ՀԱՊԿ-ն այլընտըրանք չունի». Շարմազանով
Անվտանգության համակարգում Հայաստանի համար ՀԱՊԿ-ն այլընտրանք չունի: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում այդ մասին ասաց ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` ﬔկնաբանելով Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին Հայաստանի չմասնակցելու հանգամանքը:
Նա հավելեց, որ ՀՀ ՊՆ առաջին տեղակալը շատ պարզ հայտարարել է, որ Հայաստանն այդ զորավարժություններին մասնակցելու պաշտոնական համաձայնություն չի տվել: «Աժիոտաժը, որը կա այդ խնդրի շուրջ, ես նմանեցնում եմ ﬕ բաժակ պղտոր ջրում փոթորկի: Հայաստանը ՀԱՊԿ անդամ երկիր է, Հայաստանը երբեք չի հայտարարել, որ գնում է դեպի ՆԱՏՕ: Եվ տարածվող գնահատականները ոչ պրոֆեսիոնալ գնահատականներ են, որոնց նպատակն է ոչնչից աղմուկ ստեղծել»,- ասել է Շարմազանովը:
ՀՀ ԱԺ փոխնախագահի խոսքով` նախկինում զորավարժություններին Հայաստանը մասնակցել է, որովհետև մասնակցությունը եղել է հումանիտար բնույթի։ «Եվ սա չի նշանակում, որ եթե Հայաստանը չի մասնակցում, ուրեﬓ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը դադարեցնում ենք»,- եզրափակեց Շարմազանովը: